
Կլիմայի շվեդ ակտիվիստ Գրետա Թունբերգը և նրա Fridays for Future շարժումը չորրորդ անգամ առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Այս մասին հայտնում է շվեդական NTB լրատվամիջոցը։
Թեկնածուին առաջադրել է Կանաչների կուսակցությունից Նորվեգիայի խորհրդարանի պատգամավոր Ռաուանդ Իսմայիլը։
«Նրանք (Թունբերգը և նրա բնապահպանական շարժման անդամները. – խմբ.) ներկա ժամանակում փոխում են աշխարհը»,- մեկնաբանել է Իսմայիլը:
«Fridays for Future շարժման կլիմայական ակտիվիստները համախմբել են երիտասարդներին ամբողջ աշխարհից՝ պայքարելու շրջակա միջավայրի համար»,-ասել է նա:
Ավելի վաղ Գրետա Թունբերգը և նրա համախոհները բողոքի ցույց էին անցկացրել Դավոսում, որտեղ այդ ժամանակ անցկացվում էր Համաշխարհային տնտեսական ֆորումը։