Նավթի համաշխարհային գները չորեքշաբթի առավոտյան թեթեւակի բարձրանում են, այդ թվում՝ այն սպասմամբ, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը (ԴՊՀ) կբարձրացնի տոկոսադրույքը, բայց ոչ շատ, վկայում են աճուրդների տվյալները եւ վերլուծաբանի մեկնաբանությունները։
Brent մակնիշի նավթի ապրիլյան ֆյուչերսի գինը բարձրանում է 0,27 տոկոսով՝ մեկ բարելը 85,69 դոլար, WTI-ի մարտյան ֆյուչերսինը՝ 0,41 տոկոսով՝ 79,19 դոլար։