ՀՀ շրջակա միջացայրի նախարարության գիդրոօթերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից հայտնում են, որ փետրվարի 2-ի լույս 3-ի գիշերը հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Երևանում այսօր ցերեկը, փետրվարի 4-ի երեկոյան ժամերին, 5-ին, 6-ին սպասվում է թույլ ձյուն։
Փետրվարի 2-ին, 3-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ:
Փետրվարի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերում այսօր և փետրվարի 4-ի ցերեկը, 5-ին, 6-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ: Փետրվարի 2-ին, 3-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, առանձին վայրերում՝ ինտենսիվ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Փետրվարի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևելյան` 5-7մ/վ, առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 3-ի և 4-ի գիշերն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:
Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ ձնախառն անձրև։