Հայաստանն իր ներդրում է ունեցել ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի «Լուկա» ֆիլմում։ Ռոտերդամի միջազգային 52-րդ կինոփառատոնի «Մեծ էկրան» մրցութային ծրագրում ընդգրկված ռեժիսոր Ջեսսիկա Վուդվորթի (Կաննի, Վենետիկի, Սանդանսի ու Տորոնտոյի կինոփառատոների մասնակից եւ մրցանակակիր) «Լուկա» լիամետրաժ խաղարկային ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել հունվարի 29-ին՝ «Cinema Pathe՛ 5»-ում։ Հունվարի 30-ին «Լուկան» ցուցադրվել է նաեւ Օստենդի (Բելգիա) միջազգային կինոփառատոնում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ը։
Ֆիլմի համապրոդյուսերն Անժելա Ֆրանգյանն է։ Երկու գլխավոր դերակատարներից մեկը դերասան Սամվել Թադեւոսյանն է։ Նրա խաղընկերներն են հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջերալդին Չապլինը եւ բազմաթիվ մրցանակների արժանացած դերասան Յոնաս Սմուլդերսը։
«Լուկան» Դինո Բուզատիի «Թաթարական անապատ» հայտնի վեպի ադապտացիան է։
Ժապավենը հանդիսանում է Բելգիայի, Իտալիայի, Նիդերլանդների, Բուլղարիայի եւՀայաստանի համատեղ արտադրանքը։
«Լուկա»-ն Դինո Բուզատիի «Թաթարական անապատը» հայտնի վեպի կինոադապտացիա է, որը պատմում է երիտասարդ սպա Ջովանի Դրոգոյի մասին, ով գնում է հեռավոր դիրքեր, որտեղ փորձում է ապացուցել իր օգտակար լինելը։
«Լուկա» լիամետրաժ խաղարկային ֆիլմի համաշխարհային պրեմիերայի առիթով Ռոտերդամ եւ Օստենդ են մեկնել Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, ֆիլմ-հանձնակատար Մելիք Կարապետյանը եւ հայկական կողմից՝ պրոդյուսեր Անջելա Ֆրանգյանը: Ցուցադրությանը ներկա էին գլխավոր դերակատար Ջերալդին Չապլինը, ռեժիսոր Ջեսսիկա Վուդվորթը, գլխավոր պրոդյուսեր Փիթեր Բրոսենսը: