Գարիկ Մարտիրոսյանը պատմել է նոր շոուի, հայաստանյան կյանքի, երեխաների եւ Իվան Ուրգանտի հետ հարաբերությունների մասին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Գարիկ Մարտիրոսյանը պատմել է նոր շոուի, հայաստանյան կյանքի, երեխաների եւ Իվան Ուրգանտի հետ հարաբերությունների մասին

Շոումեն Գարիկ Մարտիրոսյանը վերադարձել է ռուսական հեռուստատեսություն՝ որպես TNT հեռուստաալիքի նոր «Конфетка» հաղորդման հաղորդավար։ Teleprogramma.pro -ի հետ կարճ զրույցում նա խոսել է, թե ինչպես կհամատեղի հայաստանյան կյանքը հաղորդման նկարահանման հետ, ինչու իր երեխաները հեռուստացույց չեն դիտում, եւ երբ է վերջին անգամ հանդիպել Իվան Ուրգանտին։

«Իմ երեխաներն ընդհանրապես հեռուստացույց չեն դիտում, ոչ միայն իմ հաղորդումները, այլ նաեւ բոլոր հեռուստահաղորդումները: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ժամանակակից երեխաները բոլորովին այլ հետաքրքրություններ ունեն։ Ինչպես գիտեք, նրանցից յուրաքանչյուրն ունի սմարթֆոն, եւ այնտեղ շատ հետաքրքիր բաներ կան։ Ուստի հեռուստատեսությունը նրանց կյանքում այնքան մեծ տեղ չի զբաղեցնում, ինչպես մեր երիտասարդության տարիներին»,- նշել է նա։

 

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք իր դուստրը՝ Ժասմինը նախատեսում է գնալ նրա հետքերով, Գարիկը նշել է, որ աղջիկը դեռ չի կողմնորոշվել. «Բայց ինչպես ես եւ կինս, նա շատ կրեատիվ ու ստեղծագործող մարդ է: Հետեւաբար, ապագայում, հենց որ ժամանակը գա, Ժասմինը դեռ իրեն կդրսեւորի, կարծում եմ։ Թե ո՞ր ոլորտում՝ ես չգիտեմ»։

Խոսելով այն մասին, թե ինչպես է պատրաստվում ապրել երկու երկրներում՝ հաշվի առնելով TNT-ով շոուն եւ այն, որ վերջին ժամանակներս մեծամասամբ լինում է պատմական հայրենիքում, Մարտիրոսյանն ասել է. «Եվ ուզում եմ ասել, որ կյանքիս մեծ մասն անցկացնում եմ Հայաստանում, քանի որ այնտեղ երեք մեծ մանկական ծրագիր ունեմ։ Բայց երբ նման առաջարկներ եմ ստանում ТНТ ալիքից, ապա չեմ կարող չարձագանքել։ Ես անմիջապես շտապեցի։ Հուսով եմ, որ շոուն Ձեզ դուր կգա»:

Մարտիրոսյանը նաեւ տեղեկացրել է, որ այժմ չի շփվում իր գործընկեր Իվան Ուրգանտի հետ։

«Կոնկրետ հիմա չեմ շփվում, բայց հանդիպել ենք Ամանորի գիշերը։ Ի դեպ, նույն սրահում՝ «Մոսկվա» կինոթատրոնում, միայն առաջին հարկում, այնտեղ ռեստորան կա։ Ես, Վանյա Ուրգանտը եւ Սերյոժա Սվետլակովը հավաքվել էինք մեր կանանց հետ։ Այդ ժամանակ նա լավ տրամադրություն ուներ։ Մենք հիանալի ժամանակ անցկացրինք:

news.am