Քիմ Քարդաշյանը հերքել է իր քույրերի հետ թշնամության մասին լուրերը՝ կիսվելով «կուլտային եռյակի» լուսանկարով։
38-ամյա Քլոեին դուր է եկել իր մանկության վերաբերյալ քնքուշ գրառումը եւ մեկնաբանություններում թողել է սրտի եւ աչքերի էմոջիներ։
Երկրպագուները հիացել ենարխիվային լուսանկարով։ Նրանցից մեկը գրել է․ «Սեր, սեր, սեր», մյուսը համաձայնել է․ «Ամենախորհրդանշական եռյակը»։
Լուսանկարը 18 ժամում հավաքել է գրեթե 900 հազար հավանում։
Քիմը նաեւ այդ լուսանկարով կիսվել է իր միկրոբլոգի Stories բաժնում՝ մակագրելով․ «Կուլտային եռյակը», – ապա ավելացրել է երեք վարդագույն սիրտ էմոջիներ։
Գրառումը թերևս պատասխան է Քորթնիին, երբ նա գրել էր որ ընտանիքում իրեն «աութսայդեր» է զգում։