Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթանում է անազատության մեջ գտնվող Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի դատավարությունը։
Նախկին նախագահի պատժի կատարման կասեցման գործով այսօրվա նիստում կհարցաքննվեն պաշտպանական վկաները։
Միխայիլ Սաակաշվիլին դատավարությանը մասնակցում է առցանց՝ այն կլինիկայից, որտեղ նա բուժվում է։ Նրա տեսքը բավականին հյուծված է, և, ըստ ամենայնի, ճիշտ են նրա մոր այն պնդումները, թե որդու քաշը 120 կգ-ից իջել է 68-ի։
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր կայացած դատական նիստում հայտարարել է, որ ցանկանում է մահվանից հետո թաղվել Ուկրաինայում։ «Ես բացարձակապես համոզված եմ մեր հաղթանակի հարցում, սակայն եթե չապրեմ մինչև այդ հաղթանակը, որն այդքան մոտ է, իմ սիրտը պետք է թաղվի Կիևում: Այն պատկանում է Ուկրաինային», – դատի ժամանակ տեսակապի միջոցով ասել է Սաակաշվիլին Թբիլիսիի «Վիվամեդ» մասնավոր կլինիկայից, որտեղ նա բուժման կուրս է անցնում։