Մարտի 1-ից կմեկնարկեն 25-օրյա վարժական հավաքները. hraparak.am
Advertisement 1000 x 90

Մարտի 1-ից կմեկնարկեն 25-օրյա վարժական հավաքները. hraparak.am

Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկով պաշտպանության նախարարությունը ներկայացրել է այս տարվա մարտից վարժական հավաքներ հայտարարելու մասին նախագիծ։ Նշենք, որ դեռ անցյալ տարվա հոկտեմբերին կառավարությունը որոշում կայացրեց եռամսյա վարժական հավաքները փոխարինել 25-օրյա հավաքներով։ Այս տարվա սկզբին ու անցյալ տարվա վերջին արդեն զինկոմիսարիատները ծանուցագրեր էին ուղարկել մի շարք պահեստազորայինների՝ տեղեկացնելով վարժական հավաքներին իրենց ներգրավվածության մասին։

Վաղվա նիստի օրակարգում ընդգրկված նախագծում, մասնավորապես, նշված է

  1. «Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2023 թվականի մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը ներառյալ:

 

  1. Վարժական հավաքներին ներգրավել մինչև 3281 քաղաքացու, որոնցից 2897-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 152-ը` ավագ ենթասպայական կազմի, 232-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային և հրթիռահրետանային մասնագիտություններով»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ hraparak.am



Նման նյութեր