ՀՀ կառավարությունն այսօր որոշում կայացրեց մարտի 3-ը նշել՝ որպես Գործարարի օր։ Հարցը կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։ «Օրվա ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2017թ. մարտի 3-ին լրանում է հայ մեծ գործարար և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան 175-ամյակը»,- ասաց Սուրեն Կարայանը։
«Բա որ Մանթաշյանը մարտի 8-ին ծնված լինե՞ր»,- կատակեց վարչապետ Կարեն Կարապետյանը։