Ոսկու գինը հինգշաբթի առավոտյան բարձրանում է ավելի քան 1 տոկոսով՝ մոտենալով մեկ ունցիան 1 970 դոլարին, վկայում են աճուրդների տվյալները։ Դոլարի թուլացումը ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) նիստից հետո նպաստում է գնանշումների պահպանմանը։
Ոսկու ապրիլյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում բարձրացել է 25,75 դոլարով կամ 1,33 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 968,55 դոլար։ Արծաթի մարտյան ֆյուչերսը թանկացել է 2,74 տոկոսով՝ մեկ ունցիան 24,255 դոլար։
Պղնձի գինը հինգշաբթի օրը խորհրդանշական ձեւով բարձրանում է, վկայում են աճուրդների տվյալները։ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) նիստի արդյունքները թույլ են տվել, որ գնանշումները մասամբ վերականգնեն չորեքշաբթի օրվա կորուստները։
Պղնձի մարտյան ֆյուչերսը Comex բորսայում թանկացել է 0,08 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 4,184 դոլար։
Լոնդոնի մետաղների բորսայում (LME), չորեքշաբթի օրվա արդյունքներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, իջել է 1,47 տոկոսով՝ 9 087 դոլար, ալյումինիումինը՝ 0,47 տոկոսով՝ 2 631,5 դոլար, ցինկինը՝ 1,17 տոկոսով՝ 3 349,5 դոլար։