Ո՞վ է Բրյունետը․ «Գալիս եմ «Եվրատեսիլ»՝ ստեղծելու իմ արվեստը» (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ո՞վ է Բրյունետը․ «Գալիս եմ «Եվրատեսիլ»՝ ստեղծելու իմ արվեստը»

«Գալիս եմ «Եվրատեսիլ»՝ ստեղծելու արվեստ․․․ իմ արվեստը»,-ասում է Բրյունետը՝ երգչուհի, որը Հայաստանը ներկայացնելու է «Եվրատեսիլ 2023»-ին։

«Հայաստանն այս տարի «Եվրատեսիլում» կներկայացնի երգչուհի Բրյունետը: Որոշումը կայացվել է Հանրային հեռուստաընկերության անցկացրած ներքին ընտրության արդյունքում»,-տեղեկացնում է Առաջին ալիքը։

Հայտնի է, որ նրա անունը Էլեն Երեմյան է։ Երգել սկսել է 4 տարեկանից, իսկ ստեղծագործում է 15-ից: Իր բոլոր երգերի երաժշտության եւ բառերի հեղինակը հենց ինքն է: Երգչուհին Project 12 խմբի անդամ է։

Թե ինչ երգով է երգչուհին ներկայանալու «Եվրատեսիլ»-ին, պարզ կդառնա առաջիկայում։

Այս տարվա «Եվրատեսիլը» կհյուրընկալվի Լիվերպուլում։ Մրցույթը տեղի կունենա մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին։ Բրյունետը Հայաստանը ներկայացնելու է մրցույթի երկրորդ կիսաեզրափակչին՝ մայիսի 11-ին՝ ելույթ ունենալով 1-ին համարի ներքո։