Հայաստանում հակառուսական տրամադրություններ գեներացնելու համար արևմուքը կարող է ոչինչ չանել, Ռուսաստանն այդ ուղղությամբ անում է բոլոր անհրաժեշտ գործողությունները: Այս մասին ֆեյսբուքում գրել է Արթուր Ղազինյանը.
«Այստեղ սխալվել հնարավոր չէ, հատկապես եթե խոսքը գնում է այնպիսի փորձառու և բանիմաց դիվանագետի մասին, ինչպիսին Լավրովն է:
Կարող էր ոչինչ չասել, կարող էր այլ կերպ ներկայացնել, բայց որոշեց ասել այն, ինչը չէր կարելի ասել, ինչը հակասում է հայ-ռուսական դարավոր բարեկամության ոգուն, երկկողմ և բազմակողմ բազմաթիվ պայմանագրերին, ռազմավարական դաշնակցության սկզբունքներին ու հիմունքներին:
Մենակ դեռ չեմ հասկանում, թե ինչի համար: Չէ, հասկանում եմ, բայց չեմ կարողանում հավատալ»։