Մեքսիկայի Էնկառնասիոն դե Դիա քաղաքում կայացած ցլամարտի ժամանակ ցուլերը հարձակվել են հանդիսականների և ցլամարտիկների վրա: Այս մասին հաղորդել է Daily Mirror հրատարակությունը:
Կենդանիներից մեկին հաջողվել է խաղասպարեզ վազել նախատեսված ժամանակից շուտ: Մյուսը ներխուժել է տրիբունաներ և գրոհել հավաքված մարդկանց վրա: Instagram-ում հրապարակված տեսագրությունը ցույց է տալիս, թե ինչպես է նա հանդիսականին նետել արգելափակոցի վրայով, ինչից հետո տղամարդու վրա է հասել խաղասպարեզում գտնվող ցուլը:
Առավել լուրջ վնասվածք է ստացել հեծյալ ցլամարտիկ Սեզար Մորալեսը. ցուլը եղջյուրով խոցել է նրա ոտքը: Նաև մի կենդանի թիկունքից հարձակվել է ցլամարտիկ Ադոլֆո Ռամիրեսի վրա, որը Մեքսիկա էր ժամանել Իսպանիայից, բայց նրա բախտը բերել է. նա թեթև վնասվածքներ է ստացել: Բացի դրանից, տուժել են օպերատորը և լուսանկարիչը, որոնք նկարահանում էին ցլամարտը: Նրանցից մեկը կոտրել է կողոսկրը, մյուսը հոդախախտել է ոտքը:
Ականատեսը լրագրողներին պատմել է, որ տրիբունաներում խուճապ է սկսվել: Մի քանի հանդիսականներ ծեծվածքներ և աննշան վնասվածքներ են ստացել: