Թբիլիսիում կայացած World Rising Star նորաձեւության մրցույթից Հայաստանը ներկայացնող 7-ամյա Դիանա Բարսեղյանը վերադարձել է Գրան պրի մրցանակով։ Հայուհին մասնակցել է նաեւ Թբիլիսիում կայացած նորաձեւության շաբաթին, որի շրջանակում ստացել է Լավագույն մոդել մրցանակը։
Մրցույթը տեղի է ունեցել հունվարի 25-ից 30-ը։ Դրան ներկայացել են մոտ 12 երկրից 40 մասնակից։ Հայաստանի ներկայացուցիչ Դիանան ընդգրկված էր 7-ից 11 տարեկանների խմբում։
Մասնակիցները ներկայացել են մի քանի փուլով։ Առաջին փուլում պատմել են իրենց մասին, ցուցադրել ազգային տարազներ։ Տաղանդի փուլին հայուհին մասնակցել է իսպանական պարով, որի ընթացքում, պարելուն զուգահեռ, հասցրել է նաեւ զգեստափոխվել։ Այս փուլում փոքրիկ գեղեցկուհին ճանաչվել է ամենատաղանդավորը։
Ավելի մանրամասն՝ news.am