Սուրբ Վալենտինի օրը՝ փետրվարի 14-ին, սիրելիի հետ մի գավաթ գինու շուրջ ռոմանտիկ երեկո անցկացնելու լավագույն առիթներից մեկն է։
Այսօր կպատմենք, թե որտեղ եւ ինչ գինի կարելի է ճաշակել, որքան այն կարժենա եւ, առհասարակ, ինչպես կարելի է անցկացնել այդ տոնը։
Եթե դուք ծովամթերքի սիրահար եք, ապա դրանց հետ կարող եք վայելել սպիտակ, չոր գինու տեսականի, իսկ մսային ուտեստների հետ լավագույնս համադրվում է կարմիր գինին․ հենց այսպիսի տեսք ունի գինու դասական պոստուլատը։ Այնուամենայնիվ, եթե մի կողմ դնենք ընդունված կանոններն ու դիմենք փորձարկումների, ապա գինու ամենատարբեր համադրությունները ձեզ համար կբացահայտվ Օրինակ՝ տանձը, որը իդեալական սազում է սպիտակ գինու հետ, նույնքան հետաքրքիր համադրվում է նաեւ «Կարաս»-ի կարմիր չոր գինու հետ։
Keush ապրանքանիշի փրփրուն գինիներն առանձնահատուկ ուշադրության են արժանի եւ անսպասելիորեն հրաշալի համադրվում են, օրինակ, թուրինջի հետ։ Koor-ի կարմիր չոր գինին լավ է համադրվում պրոշուտտոյի հետ, իսկ սպիտակ չորը՝ մեղրով թխված խնձորների։ Tus գինին իդեալական է ռոկֆոր պանրի եւ ծովախեցգետնի հետ։
Ամբողջությամբ՝ news.am