Դերասանուհի, Playboy-ի մոդել Պամելա Անդերսոնը մերկ լուսանկարվել է Interview Magazine-ի համար: Համապատասխան լուսանկարները հայտնվել են հրատարակության կայքում։
Հրապարակված նկարներից մեկում 55-ամյա Պամելա Անդերսոնը կեցվածք է ընդունել ամբողջովին մերկ՝ պառկած կաշվե բազմոցին։ Նա ներկայացել է Pleaser ապրանքանիշի թափանցիկ կոշիկով և Céline վզնոցով, որը նա կրել է որպես թեւնոց:
Լուսանկարիչ Պետրա Քոլինզի մեկ այլ կադրում դերասանուհին հայտնվել է Vivienne Westwood SS’23 հավաքածուի զգեստով և բռնցքամարտի ձեռնոցներով:
«Երբ փոքր էի, ուզում էի միանձնուհի կամ պարուհի լինել։ Ինչո՞ւ չեմ կարող միաժամանակ երկուսն էլ լինել»,- հարցազրույցում ասել է Պամելա Անդերսոնը։