Բեյոնսեն մեկնում է համաշխարհային շրջագայության
Advertisement 1000 x 90

Բեյոնսեն մեկնում է համաշխարհային շրջագայության

Հինգ տարվա ընդմիջումից հետո Բեյոնսեն մեկնում է համաշխարհային շրջագայության՝ ի աջակցություն իր «Renaissance» ալբոմի։ Փոփ-դիվան կունենա ընդամենը 27 համերգ, որոնցից 12-ը տեղի կունենան Եվրոպայում։

Թագուհի Բին շատ ինքնաբուխ հայտարարեց բեմ վերադառնալու մասին։ Նրա շրջագայության մեկնարկը տրվում է Սթոքհոլմից եւ եզրափակվում Նոր Օռլեանում։ Բոլոր համերգների տոմսերը վաճառքի կհանվեն փետրվարի 6-ից։

Ցավոք սրտի՝ Երեւանն ընդգրկված չէ երգչուհու շրջագայության մեջ, չնայած հուսանք՝ HAYA փառատոնի շրջանակում նման հնարավորություն կստեղծվի նաեւ հայ հանդիսատեսի համար։ Փառատոնն արդեն հասցրել է Երեւանում հյուրընկալել 50 Cent-ին, ZAZ-ին եւ Led Zeppelin Symphinic-ին, իսկ առաջիկայում սպասվում է Քրիստինա Ագիլերայի այցը։

Մինչ HAYA փառատոնը կմտորի Բեյոնսեի հրավերի շուրջ, կարելի է փորձել փոքրիկ ճանապարհորդություն իրականացնել եւ վայելել փոփ թագուհու կենդանի կատարումները։

Թագուհուն լսելը, սակայն, էժան հաճույք չէ։ Հայերի համար ամենաբյուջետային ուղղությունները եվրոպական երկրներն են։ Շրջագայության օրերին Երեւանից ուղիղ չվերթով կարելի է մեկնել Բրյուսել, Փարիզ, Վարշավա եւ Ֆրանկֆուրտ։ Ամենաէժան թռիչքը դեպի Փարիզ ուղղությունն է։ Այն իրականացնում են FlyOne եւ Transavia ավիաընկերությունները։

Չվերթի արժեքները՝ ըստ Skyscanner-ի, kiwi-ի, Transavia-ի եւ FlyOne-ի․

Երեւան-Բրյուսել-Երեւան չվերթը միջինիում կարժենա 400$

Երեւան-Փարիզ-Երեւան չվերթը՝ 300 – 350$

Երեւան-Վարշավա-Երեւանը՝ միջինիում 470$

Երեւան-Ֆրանկֆուրտ-Երեւան չվերթը միջինում կարժենա 960$

Ամենաէժան չվերթը դեպի Փարիզն է, բայց պատրաստ եղեք այնտեղ մնալու համար կլորիկ գումար վճարել։
Մարզադաշտի մոտ գտնվող մահճակալի արժեքը երկու գիշերվա համար սկսվում է 110 դոլարից։ Բրյուսելում մարզադաշտից 3-4 կիլոմետր հեռավորության վրա գտնվող սենյակը սկսվում է 150 դոլարից։ Վարշավայում համերգային օրերի շրջանակում այցի արժեքը կկազմի 100, իսկ Ֆրանկֆուրտում՝ 150 դոլար:

news.am