Վրաստանում հրապարակվել է Կարասին-Աբաշիձե զրույցի ձայնագրությունը, որում դիվանագետները խոսում են նաև Հայաստանի մասին. «Ազատություն»
Advertisement 1000 x 90

Վրաստանում հրապարակվել է Կարասին-Աբաշիձե զրույցի ձայնագրությունը, որում դիվանագետները խոսում են նաև Հայաստանի մասին. «Ազատություն»

Վրացական ընդդիմությունը կրկին վրդովված է։ Չնայած ռուս-ուկրաինական պատերազմին, Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցներին և դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը, Վրաստանի կառավարությունը շարունակում է ակտիվորեն համագործակցել Մոսկվայի հետ։

Որպես դրա ապացույց Youtube-ում գործող վրացական ընդդիմադիր ալիքներից մեկը երեկ երեկոյան հրապարակել է Վրաստանի հետ հարաբերությունների գծով ռուսաստանցի բանագնաց, Դաշնության խորհրդի անդամ Գրիգորի Կարասինի և Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի՝ 2022-թվականի հունիսին կայացած հեռախոսազրույցի ձայնագրությունը։ Զրույցի նախաձեռնողը Կարասինն է, որն իր վրացի գործընկերոջն է զանգահարում, որպեսզի տեղեկացնի՝ Մոսկվայում պատրաստվում են երկու երկրները կապող նոր ճանապարհ կառուցել։

«Մեր տրանսպորտի նախարարությունում ակնարկեցին, որ մեր երկու երկրները կապող նոր միջանցքի կառուցման հեռանկարային ծրագիր ունեն։ Այն պետք է Կրանսոդարի երկրամասից անցնի Վրաստան՝ դեպի պայմանականորեն Հարավային Օսիայից ձախ ընկած հատված»,– բացատրում է Կարասինը։

azatutyun.am



Նման նյութեր