Ինչպես հայտնի էր՝ «Ժողովրդական երգիչ» նախագծից հայտնի երգչուհի Վարդուհի Գրիգորյանը վերջերս ինսուլտ էր տարել ու գտնվում էր հիվանդանոցում, սակայն այսօր Life.panorama.am-ի հետ զրույցում երիտասարդ երգչուհու ամուսինը՝ Գագիկ Հարությունյանը, հայտնեց, որ կինն արդեն տանն է ու իրեն լանհամեմատ ավ է զգում.
«Վարդուհուն երեկ դուրս գրեցին: Կինս արդեն իրեն շատ լավ է զգում, ամեն ինչ նորմալ է: Անգամ բժիշկներն էին զարմացած, որ այսքան շուտ է ապաքինվում: Փառք Աստծո, ամեն ինչ նորմալ է, ևս մեկ ամիս դեղորայքային բուժում կստանա ու մերոսումների կհաճախի, որից հետո իրեն էլ ավելի լավ կզգա»,- նշեց երգչուհու ամուսինը:
Հիմա, երբ Վարդուհին տանն է, նրա փոքրիկը չի ուզում մայրիկի կողքից անգամ մեկ քայլ անել.
«Թեև մեր բալիկին հիվանդանոց էլ էինք տանում, բայց հիմա, երբ Վարդուհին տանն է, փոքրիկը պարզապես մայրիկի գրկից չի իջնում»,- պատմեց Գագիկ Հարությունյանը: