
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հնարավոր է կերկարացնի պայմանագիրը Ժոզե Մոուրինյոյի հետ: Այս մասին գրում է The Sun պարբերականը: «Կարմիր սատանաների» ղեկավարությունը մտադրված է երկարաձգել պորտուգալացու պայմանագիրը, որը նախատեսված էր 3 տարով:
Մոուրինյոն «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 2016 թվականի մայիսի 27-ին:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը Անգլիայի առաջնության 24 տուրերից հետո զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը և առաջատար «Չելսի»-ից հետ է մնում 14 միավորով: