Լիոնել Մեսսին պատմել է, թե ինչպես է արվել անկողնում Աշխարհի առաջնության գավաթի հետ իր հայտնի լուսանկարը։
«Մենք հասանք [Արգենտինա] լուսադեմին, շատ քիչ էինք քնել։ Ժամային գոտիների փոփոխությունից հետո քնել եմ առավելագույնը մեկ-երկու ժամ։ Առավոտյան վեցն էր, և ես արդեն միացրել էի հեռուստացույցը։ Իմ սենյակի դիմաց ապրում էին Ռոդրիգո դե Պոլը և Օտամենդին: Եվ այնտեղից ամեն ինչ կարող ես լսել, այնպես որ նրանք, ամենայն հավանականությամբ, լսել են, որ ես միացրեցի հեռուստացույցը:
Չգիտեմ ինչու, բայց այդ գիշեր Աշխարհի առաջնության գավաթը մնացել էր ինձ մոտ, այն իմ սենյակում էր: Այն թողել էին։ Ես դրա հետ նստած էի, երբ Ռոդրիգոն ներս մտավ։ Նա նայեց ինձ ու ասաց՝ «Պառկիր, քեզ նկարեմ»»,- պատմել է ֆուտբոլիստը։
Խոսելով լուսանկարի հեղինակ Դե Պոլի մասին՝ նա նշել է․ «Նա սովոր է նկարել։ Նա շատ կարևոր մարդ է մեր թիմի համար՝ թե՛ ֆուտբոլում, թե՛ մարդկային իմաստով։ Որովհետև նա գիտի, թե ինչպես դժվար պահերն ավելի հանգիստ դարձնել։ Նա միշտ չէ, որ այդպիսին է, նա էլ է ունենում տարբեր պահեր, բայց մարդիկ անընդհատ նրան տեսնում են, թե իչպես է կատակում ու ծիծաղում։ Բայց ինչ վերաբերում է աշխատանքին, Դե Պոլն առաջինն է, ով տալիս է առավելագույնը և ցանկանում է ավելին։ Նա շատ կարևոր է թիմի համար»։