Երգչուհի Սոֆյա Ռոտարուն այլևս սոցցանցերում չի հետևում իր գործընկերուհի Իրինա Ալեգրովային, գրում է mk.ru-ն՝ հղում անելով իր աղբյուրին։ Հրատարակության տվյալներով՝ Ռոտարուն «Ալեգրովային իր անձնական թշնամի է հռչակել»։
«Նա Իրինային հռչակել իր անձնական թշնամի։ Այս ամենը հատուկ ռազմական գործողության պատճառով: Նրանք կանգնել են բարիկադների հակառակ կողմերում»,- գրում է կայքը։
Ըստ աղբյուրի՝ Ռոտարուի համար «գլխավոր հարվածը» եղել է Ալեգրովայի «Վերադարձե՛ք տուն, տղաներ» երգը։ Արտիստի թրեքը թողարկվել է 2022 թվականի դեկտեմբերին և նվիրված է Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության մասնակիցներին։
Հայտնի է, որ կատարողները երկար տարիներ ընկերություն են արել և հաճախ են միասին հանդես եկել համերգներին։