Աստղային գեղեցկության գաղտնիքներ. Ջեյ Լոն եւ նրա «հավերժ երիտասարդ» դեմքը
Advertisement 1000 x 90

Աստղային գեղեցկության գաղտնիքներ. Ջեյ Լոն եւ նրա «հավերժ երիտասարդ» դեմքը

53-ամյա Ջենիֆեր Լոպեսը խոստովանում է, որ իր «հավերժ երիտասարդ» դեմքը հաճախակի է խոսակցության թեմա դառնում։ «Ուր էլ գնամ, թիվ մեկ հարցն է՝ ի՞նչ ես անում քո մաշկի հետ։ Անգամ ամենամտերիմ ընկերներս ասում են․ «Խոստովանիր, թե ինչ ես անում մաշկիդ հետ»։

Ահա թե ինչու է Լոպեսը թողարկել JLo Beauty միջոցների հավաքածուն, որը ոգեշնչված է մաշկի խնամքի իր հինգ հիմնական կետերից.

  • քուն,
  • արեւապաշտպան քսուք,
  • շիճուկ,
  • վիտամինային հավելումներ,
  • Vivir sano (իսպաներեն՝ «առողջ ապրելակերպ»)

Վերոնշյալ կանոններից Ջեյ Լոն ամենաշատը կարեւորում է արեւապաշտպան քսուքը։ «Շատ երիտասարդ տարիքում մաշկաբանն ինձ խորհուրդ տվեց արեւապաշտպան քսուք օգտագործել։ Այդ իսկ պատճառով ինձ հաջողվում է երիտասարդ մնալ, քանի որ ամեն օր այն օգտագործում էի որպես խոնավացնող միջոց»։

Ինչպես նշում է The Skincare Edit-ը, նրա առօրյան դրանից հետո չի փոխվել, եւ դա զարմանալիորեն պարզ է: «Ես միշտ ունեցել եմ մաշկի խնամքի շատ տարրական ռեժիմ… մաքրող միջոց, քսուք, արեւապաշտպան: Գիտեմ՝ խոսակցություններ կային, որ ես կախվածություն եմ ունեցել այս թանկարժեք ապրանքներից եւ գրեթե ոտքից գլուխ պատվել եմ La Mer-ով եւ այլն: Բայց դա ճիշտ չէր»,- վստահեցնում է փոփ-դիվան:

Ջեյ Լոն կարծում է, որ գեղեցկությունը ներսից է, եւ երբ օրգանիզմում բավականաչափ խոնավություն կա, այն արտացոլվում է մաշկի վրա։ People ամսագրին տված իր հարցազրույցներից մեկում նա ասել է. «Կարծում եմ, որ շատ ջուր խմելը, թարմ մրգեր ու բանջարեղեն ուտելն ազդում է մաշկի արտաքին տեսքի որակի վրա»։ Լոպեսն իր օրը սկսում է հատուկ սմուզիով, որը ներառում է շատ հատապտուղներ, մածուն, մեղր, թարմ լայմի հյութ եւ այլ բաղադրիչներ:

Բացի այդ, պնդում են, որ երգչուհին երկար տարիներ կոֆեին չի օգտագործում։

news.am