Եթե ոտքերի եղունգների վրա փոփոխություններ եք նկատում, ապա պետք չէ երկար սպասել։ Budetezdorovy.ru կայքը գրում է, որ խնդիրը կարող է սունկը լինել, իսկ ժամանակին միջոցառումներ չձեռնարկելու դեպքում կարող եք կորցնել եղունգը։ Եթե սնկային խնդիր ունեք, ապա այս մեթոդը կօգնի ձեզ վերջնականապես մոռանալ այս խնդրի մասին։
Ըստ կայքի՝ որպես կանոն, վաճառվող դեղամիջոցները լրջորեն ծանրաբեռնում են լյարդը և անհրաժեշտ արդյունք չեն տալիս՝ չնայած հիմնականում բավական թանկարժեք են։ Խնդրից հեշտությամբ կարող եք ազատվել բնական ճանապարհով։ Ձեզ հարկավոր է.
- 90 տոկոսանոց էթիլ սպիրտ
- ջրածնի պերօքսիդ
- սպիտակ քացախ
Պատրաստման և օգտագործման եղանակը։ Ապակե տարայի մեջ խառնեք բոլոր բաղադրիչները տարբեր չափաբաժիններով։ Բամբակի օգնությամբ խառնուրդը քսեք ախտահարված եղունգին։ Կրկնեք օրվա ընթացքում երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան։ Բամբակը ոտքին թողեք 15 րոպեից ոչ պակաս։ Ապա լվացեք տաք ջրով և չորացրեք։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը