Միացյալ Նահանգները փակել է Հյուսիսային Կարոլինայի և Հարավային Կարոլինայի օդային տարածքի մի մասը՝ «լրտեսական օդապարիկի» շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին։ Այս մասին հայտնում է ABC News-ը։
Համաձայն Դաշնային ավիացիոն վարչության՝ ԱՄՆ իշխանությունները փակում են օդային տարածքը երկրի հարավ-արևելյան հատվածում՝ Պենտագոնի՝ «ազգային անվտանգությունն ապահովելու» գործողությունների պատճառով։
ԱՄՆ-ի հյուսիսային հատվածում չինական հետախուզական ապարատի հայտնվելը հայտնի է դարձել փետրվարի 3-ին։ Ենթադրաբար, զոնդը ժամանել է Ալեուտյան կղզիներից Կանադայի տարածքով, որից հետո այն հայտնվել է Մոնտանայի Բիլինգս քաղաքի վրա։ Պեկինը հորդորել է Վաշինգտոնին դադարեցնել «չինական լրտեսական օդապարիկի» մասին շահարկումները։