Էդուար Բալադյուր․․․ Եթե հայերի կոմպլեքսավորված տվայտանքները չլինեին, ձայները կտրեին, միգուցե Ֆրանսիայում հայ նախագահ էլ ունենայինք (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Էդուար Բալադյուր․․․ Եթե հայերի կոմպլեքսավորված տվայտանքները չլինեին, ձայները կտրեին, միգուցե Ֆրանսիայում հայ նախագահ էլ ունենայինք

Էդուար Բալադյուր

——

– 1974-ին Ֆրանսիայի նախագահ Ժորժ Պոմպիդույի գլխավոր քարտուղար

-1986-1988 ֆինանսների նախարար

-1993-1995 Ֆրանսիայի վարչապետ

-1995-ին նախագահական ընտրությունների ժամանակ Ժակ Շիրակի ախոյանը նախագահական ընտրությունների ժամանակ: Աննշան ձայներով պարտվում է:

Հարգելի բազմաչարչար հայ ժողովուրդ, Բալադյուրը հայ էր, ծնվել էր 1929-ին Զմյուռնիայում՝ Թուրքիայում: Տեղի հայ կաթոլիկներից էր, հայ բանկիրների ընտանիքից:

Զմյուռնիայի հայ կաթոլիկները 18-րդ դարում Նադիր Շահի հալածանքներից Նախիջևանից փախչել էին Զմյուռնիա:

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների ժամանակ հայերը մի շուխուռ էին այն ժամանակ բարձրացրել, մի հրճվանք, մի տվայտանք, որ հնարավոր է դա խանգարեց այն աննշան ձայները չհավաքել՝ դե Ֆրանսիայում էլ կան մի քան տոկոս քյարթու ֆրանսիացի նացիոնալիստներ, որ ֆրանսիացի նախագահ էին ուզում ունենալ: Եթե հայերի այդ կոմպլեքսավորված տվայտանքները չլինեին, ձայները կտրեին, միգուցե Ֆրանսիայում հայ նախագահ էլ ունենայինք:

Ինչի եմ սա գրում, եթե իմանում եք որ այս, կամ երկրում որևէ մեկի տատիկը, կամ պապիկը հայ է ու մարդը հաջողությունների է հասնունում քաղաքական ասպարեզում, շուխուռ մի դրեք, դրա վրա ծրագրեր մի կառուցեք ու մի ստիպեք մարդկանց, որ իրենց երկրներում արդարանան, որ իրենց երկրների շահերով են զբաղված, այլ ոչ թե հայերի ու դրա համար ցուցադրական քայլեր անեն հակառակ ուղղությամբ, գուցե այդ ժամանակ մի բան էլ մեզ համար անեն:

Ստեփան Դանիելյանի էջից