
Թուրքիան պատրաստ է բացել սահմանները Հայաստանի հետ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի առեւտրի նախարար Մեհմեդ Մուշը՝ ընդգծելով, որ այդ հարցը կախված է Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորումից։
«Եթե քաղաքական կայունություն ձեռք բերվի, Կարսի սահմանային անցակետերը կբացվեն, ինչը կհանգեցնի երկկողմ առևտրի զգալի աշխուժացման»,- ասել է նա և հավելել, որ «Թուրքիան պատրաստ է հնարավորինս արագ վերականգնել ենթակառուցվածքները և նոր անցակետեր բացել հայ-թուրքական սահմանին»: