Յուրա Մովսիսյանը պատմել է, թե ինչ մեքենաներ է նախընտրում:
«Ես շատ մեքենաներ ունեմ, իմ ընտանիքը նույնպես, ես սիրում եմ մեքենաներ: Ես արագություն եմ սիրում, ու մեքենան պետք է ինձանից արագ լինի, որպեսզի վարեմ այն:
Ես սկսել եմ 1987թ. արտադրության Քեմրիից: Հիմա Ռոլզ Ռոյս եմ վարում: Երբ վերադարձա Ռուսաստանից, ես ուզում էի թափ տալ ինձ: Ես Մոսկվայում նույնպես Ռոլզ Ռոյս ունեի, բայց ստիպված էի վաճառել այն, որովհետև չէի կարող այն բերել ԱՄՆ: Ռուսաստանում նաև KIA եմ վարել:
Իմ գործարքները հայրս է կառավարում, ու դա շատ լավ է, քանի որ նրա շնորհիվ է, որ ես դեռ փող ունեմ: Ինչևէ, իմ ծննդյան օրն էր, մենք հավաքվել էինք ընտանիքով, ու հայրս նվիրեց ինձ նոր Ռոլզ Ռոյսի բանալիները: Իսկ կինս վարում է G Wagen G63»,-ասել է Մովսիսյանը:
vivaronews.am