Հալեպում փրկարարները փլատակների տակից դուրս են բերել հայուհուն: Հայտնում է լիբանանյան «Գանձասար» պարբերականը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Այս պահի դրությամբ առկա ՀՀ ԱԳՆ ճշգրտված տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում զոհվածների թվում են ազգությամբ երկու հայեր, որոնցից մեկը երկքաղաքացի (Սիրիայի և Հայաստանի)։