Բեյոնսեն մրցանակաբաշխության առաջատարն է։ Նա հաղթեց միանգամից չորս ամվանակարգերում՝ «Լավագույն պարային ձայնագրություն» (Break My Soul), «Լավագույն ավանդական R&B կատարում», «Լավագույն R&B երգ»՝ (Cuff It) եւ «Լավագույն պարային/էլեկտրոնային ալբոմ» (Renaissance): Երգչուհին «Գրեմմիի» պատմության մեջ մտավ, որպես բոլոր ժամանակների ամենաշատ «Գրեմմիի» արժանացած արտիստ։ Նրա հավաքածուում արդեն կա 32 արձանիկ։
«Լավագույն երաժշտական տեսահոլովակ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Թեյլոր Սվիֆթի «All Too Well» երգի տեսահոլովակը: Դրա հինգ րոպեանոց տարբերակը երգչուհու չորրորդ ստուդիական՝ «Red» (2012) ալբոմի մի մասն է, իսկ վերաձայնագրված եւ չկտրված 10 րոպեանոց տարբերակը նրա երկրորդ վերաձայնագրված՝ «Red» (Taylor’s Version) ալբոմի մի մասն է (2021): ) Երգչուհին «All Too Well» երգը ձայնագրել է իր՝ Speak Now համաշխարհային շրջագայության փորձերի ժամանակ ու խնդրել երկարամյա համահեղինակ Լիզ Ռոուզին օգնել երգը կրճատել 10 րոպեից մինչեւ հինգ րոպեի: Տեսահոլովակը քանթրի ոճով նկարահանված սիրո պատմություն է, Կոմպոզիցիան հզոր բալլադ է, որը միավորում է քանթրի ռոք, սոֆթ ռոք, ֆոլկ եւ արենա ռոք ոճերը, տեքստերով, որոնք խոսում են ռոմանտիկ հարաբերությունների եւ դրանց հետագա խզման մասին՝ կադրերում վառ ու ռոմանտիկ պատկերներով:
Հաջորդում է Ադելը, ով «Easy On Me» երգով հաղթել է «Լավագույն փոփ սոլո կատարում» անվանակարգում։ Սեւ-սպիտակ կադրերով հոլովակի առաջին կադրերը, ուժեղ քամին եւ հեռախոսով խոսելը հիշեցնում են նրա «Hello» տեսահոլովակը, ինչի մասին երգչուհին անթափանց կերպով ակնարկում է՝ «Can you hear me?» արտահայտությամբ, ինչպես նաև այլ մանրամասներ. հոլովակը։ Եթե «Hello» երգի հոլովակում երգչուհին հիմնվում է նոր տանը, ապա նոր տեսահոլովակում Ադելը լքում է այն։ Այսպիսով, երկու երգն էլ Ադելի սիրո պատմության երկու ժամանակաշրջան են ներկայացնում։ Երգը փոփ-բալլադ է՝ երբեմն բաս-բիթերով: Կարոտի, ափսոսանքի եւ ներման թեման՝ նվիրված է երգչուհու որդուն, ում նա նկարագրում է խզված ամուսնության հետ կապված պայքարը եւ խնդրում բարի լինել իր նկատմամբ։
Ամբողջությամբ՝ news.am