Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1060-ի։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը։ Ավելի վաղ հաղորդվում էր տարերքի 960 զոհի մասին։
Ինչպես հաղորդում է Asharq Al-Awsat հեռուստաալիքը, որը հղում է անում Սիրիայի առողջապահության նախարարությանը, եւս 2400 մարդ վիրավորվել է։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, զոհերի թիվը կարող է աճել։