Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին մահապատիժ է համարել վրացական դատարանի որոշումը։
«Այսպիսով, այժմ ես գործնականում մահապատժի եմ ենթարկվել և իմ բոլոր մահացու հիվանդություններով բանտում եմ լինելու»,- գրել է նա Facebook-ում։
Սաակաշվիլին դատական նիստը նաև ֆարս է անվանել՝ նշելով, որ համաշխարհային հեղինակավոր բժիշկների թիմը հանդես է եկել որպես պաշտպանության վկաներ։
«Պետական փորձագետները նույնիսկ մեկ անգամ չփորձեցին ինձ տեսնել, բայց դատարանը հավատաց նրանց, ոչ թե միջազգային թիմին, որի կազմում ընդգրկված էր Նոբելյան մրցանակի դափնեկիր, որն ասաց, որ եթե մնամ բանտում, կմեռնեմ», – գրել է Սաակաշվիլին:
Նա նաև հայտարարել է, որ «ոչինչ չի կարող իրեն կոտրել» և «այժմ պայքարելու ժամանակն է»։