Մոսկվայում ձերբակալվել է տղամարդը, ով փորձել է գողանալ Լենինի դին դամբարանից, հայտնում է mk.ru-ն՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին։
Ըստ աղբյուրի՝ փետրվարի 6-ի գիշերը 42-ամյա մի տղամարդ փորձել է բացել դամբարանի դուռը, սակայն ոստիկանները բերման են ենթարկել նրան։
Ձերբակալվածը խոստովանել է, որ ցանկացել է գողանալ Լենինի մարմինը։ Նշվում է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում նա աշխատանք չի ունեցել, ուստի ամբողջ ազատ ժամանակն անցկացնում էր պատահական ծանոթների շրջապատում, որոնց հետ պարբերաբար խմում էր։ Աղբյուրի փոխանցմամբ՝ տղամարդը տառապում է հոգեկան խանգարումով։