Քիմ Քարդաշյանին մոտ 1 մլն դոլար են վճարել Մայամիում այսպես կոչված «Հեջ ֆոնդերի շաբաթ»-ի շրջանակներում կայացած համաժողովում ելույթի համար։ Այս մասին Page Six-ին հայտնել են աղբյուրները։
Քարդաշյանը ելույթ է ունեցել Fountainbleu հյուրանոցում iConnections Global Alts կոնֆերանսում՝ խոսելով իր նորաստեղծ մասնավոր ներդրումների SKKY Partners ընկերության մասին՝ համահիմնադիր Ջեյ Սամոնսի հետ: Ընկերությունը կենտրոնացած է ներդրումների վրա՝ սպառողական ապրանքների, հյուրընկալության, շքեղության ապրանքների, թվային առևտրի և լրատվամիջոցների ոլորտներում:
iConnections-ի գործադիր տնօրեն Ռոն Բիսկարդին ասել է. «Մենք հրապարակայնորեն չենք մեկնաբանում խոսնակների հետ [դրամական] պայմանավորվածությունները»:
«Հեջ ֆոնդերի շաբաթ»-ի որոշ մասնակիցներ նախընտրել են չմասնակցել Քիմ Քարդաշյանի հետ միջոցառմանը, այլ փոխարենը նավով գտնացել են զբոսանքի: «Այո, նա կրակոտ է, բայց ես Լոնդոնից եկել եմ բիզնես անելու: Ի՞նչ կարող եմ սովորել նրանից»,- ասել է մասնակիցներից մեկը։
Միջոցառման տոմսերն արժեցել են մոտ 10000 դոլար:
KKW Beauty-ի 42-ամյա հիմնադիր, ռեալիթի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կառուցել է իր սեփական բիզնես կայսրությունը՝ 2021 թվականին մտնելով Forbes-ի միլիարդատերերի ցուցակում։