«Հայ տղամարդիկ խոհանոցում». Հայկ Վեյշտորտ՝ ժամանակակից սնունդն ազատություն է
Advertisement 1000 x 90

«Հայ տղամարդիկ խոհանոցում». Հայկ Վեյշտորտ՝ ժամանակակից սնունդն ազատություն է

Իմ կյանքն ամենօրյա պայքար է ինքս ինձ հետ․ ոչինչ չանելու, կամ հակառակը՝ ամեն ինչ փոխելու ծայրահեղ ցանկություն, – ասում է «Coba» եւ «Katsin» ռեստորանների բրենդ-խոհարար Հայկ Վեյշտորտը։

Հայկ, ես իսկապես ուրախ եմ, որ ինձ՝ որպես լուսանկարչի, ընդգրկեցիր «Coba»-ում Ձեր աշխատանքը նկարահանելու համար։ Եվ գիտե՞ս՝ ինչ եմ սովորել քեզ հետ անցկացրած երեք օրվա ընթացքում: Այցելելով ռեստորան չենք էլ կարող պատկերացնել, թե ի՞նչ է կատարվում խոհանոցում եւ ո՞րն է իրականում խոհարարի աշխատանքը:

Մեզ պետք է տեսնել սպասարկման ընթացքում, երբ դահլիճը լեփ-լեցուն է։ Դա, իհարկե, սիմֆոնիա է: Դա շատ թույն է:

Դա անհավանական սթրես է:

Եվ ես հաճույք եմ ստանում այդ ադրենալինից:

Հայկ, դու մեծացել ես Երեւանում, ճի՞շտ է։

Այո, ես դեռ փոքր ժամանակ գիտեի, որ ուզում եմ պատրաստել։ Տասնվեց տարեկանում տեղափոխվել եմ Կիեւ։ Հետո Սանկտ Պետերբուրգ, Մոսկվա, Ղազախստան, Դուբայ, Հայաստան, նորից Կիեւ, որտեղ ծնվեցին չորս երեխաներս։ Որոշեցի հաստատվել այնտեղ։ Մինչ այստեղ տեղափոխվելը, ես «Fairmont Grand Hotel  Kyiv» հյուրանոցի եւ «Zia» ռեստորանի Executive Chef էի․ իրական fine dining, ամեն ինչ զիլ էր ու գեղեցիկ։ Ես նաեւ ղեկավարել եմ ասիական ռեստորան, գումարած հինգ աստղանի «Ռիվիերա» հյուրանոցը եւ ավելի քան տասնմեկ նախագիծ՝ իրականացման տարբեր փուլերում էին։

Ինչպե՞ս կարողացար անել ամեն ինչ եւ քո 32 տարիների ընթացքում հասնել, արի խոստովանենք, զգալի բարձունքների:

Ես արագ եմ սովորում (ծիծաղում է): Բայց, տեսեք, ռեստորանը տարբեր գրաֆիկներ ունի՝ դու աշխատում ես երկու օր, երկու հանգստանում ես, կամ երեք օր ես աշխատում եւ երեք օր հանգստանում։ Իսկ ես ընտրեցի վեց-մեկ կամ յոթ-զրո:

Դա նշանակում է, որ հանգստյան օրեր չկա՞ն:

Հենց այդպես։ Ինձ միշտ ավելին է պետք, քան ուրիշներին։ Ես արձակուրդ չեմ գնացել, միջոցառումների չեմ մասնակցել, ընկերներիս հետ չեմ շփվել: Դեռ ոչ մի տեղ չեմ գնում՝ ոչ ծնունդ, ոչ հարսանիքների, ոչ մի տեղ, բացի ռեստորաններից: Ես հոբբի չունեմ։ Ես միշտ աշխատել եւ աշխատում եմ։ Ամբողջ կյանքս խոհանոցում եմ։ Եվ այս ռեժիմը տվել է իր արդյունքը։

Իսկ կինդ դեմ չէ՞ նման գրաֆիկին։

Կինս, դեկաբրիստի կնոջ պես է։ Ինձ հետ տանջվել է: Նույնիսկ սկզբում, երբ ես ամեն ինչ զոհաբերեցի հանուն աշխատանքի, նա հասկացավ՝ այդ ամենը մեր ընտանիքի համար է։

Ամբողջը՝ news.am



Նման նյութեր