Թուրքական «Յենի Մալաթյասպոր» ակումբի դարպասապահը երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի արդյունքում մնացել է փլատակների տակ, գրում է Armsport.am-ը։
Ազգությամբ թուրք դարասապահ Ահմեդ Էյուպը ցնցումների ժամանակ եղել է մի շենքում, որը երկրաշարժի հետևանքով փլուզվել է: Նրա կինը փրկվել է, իսկ ֆուբոլիստին դեռևս չեն կարողանում գտնել: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
«Մեր աղոթքները քեզ հետ են»,-ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ: