«Եվրատեսիլ 2023»-ում Վրաստանը ներկայացնող հայուհի Իրու Խեչանովան հայտնվել է սկանդալի կենտրոնում (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Եվրատեսիլ 2023»-ում Վրաստանը ներկայացնող հայուհի Իրու Խեչանովան հայտնվել է սկանդալի կենտրոնում

Երգչուհի Իրու Խեչանովան, ով պետք է ներկայացնի Վրաստանը «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում, մեղադրվում է The Voice նախագծի եզրափակչում ձայների կեղծման մեջ, գրում է Sputnik Վրաստանը։ The Voice միջազգային նախագծի վրացական տարբերակի սեզոնի սկզբում հայտարարվել էր, որ հաղթողը կներկայացնի Վրաստանը «Եվրատեսիլ»-ում։ Եզրափակչում Իրու Խեչանովան ստացել է հանդիսատեսի ձայների մեծամասնությունը՝ 21,88%:

Սակայն վրացի հանդիսատեսի և արվեստագետների շրջանում սկսվել են մեկնաբանություններ հայտնվել, թե իբր Խեչանովայի հաղթանակը նախապես ծրագրված է եղել։ Կասկածներն էլ ավելի են մեծացել, երբ Georgian Times TV հեռուստաալիքը հրապարակել է աուդիո ձայնագրություն, որում, իբր, նախագծի մենթորներից Դավիթ Եվգենիձեն ասում է, որ նախագծի ողջ թիմը «լրջորեն աշխատում է» ապահովելու, որ Խեչանովան դուրս գա եզրափակիչ և հաղթի։ Եվգենիձեն, իբր, հորդորել է իր թիմի բոլոր անդամներին ջանքեր գործադրել ավելի շատ ձայներ հավաքելու համար: Երաժիշտը դեռ չի մեկնաբանել այս իրավիճակը։

Կատարվածին արձագանքել է վրացի երգչուհի Թամար Իվերին՝ գրելով, որ The Voice նախագիծն այս տարի անցկացվել է բոլոր կանոնների խախտմամբ՝ զանգերի կենտրոնների հետ համաձայնեցված քվեարկության կոռուպցիոն սխեմայով։ Առայժմ պաշտոնական մեկնաբանություններ չեն եղել վրացական Առաջին ալիքի ներկայացուցիչներից, ինչպես նաև անձամբ Իրու Խեչանովայից։