Մոդել Հեյլի Բիբերը թափանցիկ բեժ տոպով լուսանկար է հրապարակել սոցիալական ցանցերում։ Կադրում Հեյլին կեցվածք է ընդունել կապույտ շորտով և ժանյակավոր «մերկ» տոպով։ Տեսքը համալրվել է ոսկյա զարդերով և արևային ակնոցներով։ Լուսանկարում մոդելը պատկերված է ամուսնու՝ Ջասթին Բիբերի հետ, ով գրկել է նրան։
Սեպտեմբերին Ջասթինն ու Հեյլի Բիբերը նշեցին ամուսնության չորրորդ տարեդարձը։ Երգիչը սև ու սպիտակ լուսանկար էր հրապարակել Հեյլիի և շան՝ Օսկարի հետ՝ մակագրելով. «Շնորհակալ եմ ինձ բոլոր առումներով ավելի լավ մարդ դարձնելու համար»: