Հրանտ Մելիք-Շահնազարյանը թելեգրամյան իր ալիքում անդրադարձել է Սիրիայի ավերիչ երկրաշարժից տուժած երեխաներին, որի մասին գրել է times.am-ը։ Նա մասնավորապես գրել է․ «Այս լուսանկարը շատ խոսուն է։ Աղջնակն իսկական հերոս է։ Նա ինձ հիշեցնում է պապիկիս հորաքրոջը, որը ժամանակին նման զոհողություններով փորձել է փրկել իր եղբորը՝ Լևոն Բեկին՝ պապիկիս հորը։ Մոտ օրերս անպայման կպատմեմ այդ պատմությունը»։
Սեր, նվիրվածության ու պատասխանատվություն
Լուսանկարն արված է Սիրիայում՝ ավերիչ երկրաշարժից հետո։ Փոքրիկ աղջնակը ժպտում է իրեն ու կրտսեր եղբորը հայտնաբերած փրկարարներին։ Մեկ օր շարունակ նա հոգ է տարել եղբոր մասին՝ ձեռքով պաշտպանելով նրա գլուխը փլատակների ճնշումից։
Լուսանկարում պատկերված աղջկա անունն Իլաֆֆ է, ինչն արաբերենում նշանակում է «պաշտպանություն»։
Տարիներ շարունակ Սիրիայում շարունակվող քաղաքացիական պատերազմը, տեռորիստների, թուրքերի հարձակումները հյուծել են երկիրը, բայց ոչ այս փքրիկ աղջկա սերն ու նվիրվածությունն իր փոքրիկ եղբոր նկատմամբ։