Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է գրեթե 7000-ի (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է գրեթե 7000-ի

Թուրքիայում 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 6957-ի։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով բնական աղետների և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման գրասենյակին։

«Սպիտակ սաղավարտները», որոնք հայտնի են որպես Սիրիայի քաղաքացիական պաշտպանություն և գործում են Սիրիայի ապստամբների կողմից վերահսկվող շրջաններում, հաղորդել են ավելի քան 1220 զոհի և ավելի քան 2600 վիրավորի մասին: Խմբի թվիթերյան էջում նշվում է, որ թիվը զգալիորեն կաճի, քանի որ հարյուրավոր ընտանիքներ դեռ մնացել են փլատակների տակ։

Երկու երկրներում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 9400-ը։



Նման նյութեր