7 անհանգստացնող նշան, որ ձեր օրգանիզմը գերբեռնված է շլակներով
Advertisement 1000 x 90

7 անհանգստացնող նշան, որ ձեր օրգանիզմը գերբեռնված է շլակներով

Ծխախոտ, արհեստական սննդային հավելումներ, աղտոտված շրջակա միջավայր… Ինչպե՞ս հասկանալ, որ օրգանիզմը գերբեռնված է շլակներով։ Mirkrasoty.life կայքը ներկայացրել է օրգանիզմի ինտոքսիկացիայի հիմնական նշանները։

Անքնություն

Տոքսինները կարող են անքնության պատճառ դառնալ, հատկապես այն դեպքերում, երբ էստրոգենի մակարդակն օրգանիզմում նորմալ է։ Քչերն են մտածում այս մասին, բայց անքնությունը կարող է լյարդի խնդրի հետևանք լինել։ Սկսեք բանջարեղենային հյութեր խմել, կաղամբ, բրոկոլի կերեք։

Անբացատրելի քրոնիկ հոգնածություն

Ցավոք սրտի, մարդկանց մեծ մասը չափազանց շատ շաքար է օգտագործում։ Հենց դա է մեզ հաճախ հոգնած և գրգռված դարձնում։ Փորձեք կրճատել շաքարի օգտագործման ծավալը։ Սկզբնական շրջանում դժվար կլինի, բայց 7-10 օրից դա սովորություն կդառնա։

Մշտական գլխացավեր

Գոյություն ունեն բազմաթիվ խնդիրներ, որոնց հետևանքով գլուխը կարող է մշտապես ցավել։ Դրանցից մեկն օրգանիզմում տոքսինների բարձր մակարդակն է։

Խնդիրներ մաշկի հետ

Եթե օրգանիզմը գերբեռնված է տոքսիններով, մաշկն անպայման կհիշեցնի ձեզ դրա մասին։ Երբ լյարդն ու երիկամներն անարդյունավետ են աշխատում, մաշկը սկսում է օգնել նրանց։ Արդյունքում՝ մաշկի վրա բշտիկներ, ցան են հայտնվում։

Դեղին կամ սպիտակ լեզու

Գույնը փոխող լեզուն ևս կարող է օրգանիզմում տոքսինների առկայության նշան լինել։ Եթե լեզվի գույնը փոխվում է, նշանակում է՝ նյութափոխանակության համակարգն արդեն իսկ պայքարի մեջ է մտել տոքսինների հետ։

Որովայնի հատվածում ճարպի աճ

Տոքսինները որովայնի հատվածում ճարպի կուտակման են հանգեցնում։ Եթե դա արագ է տեղի ունենում, հարկավոր է մաքրել օրգանիզմը։

Տապի զգացում

Տոքսիններն օրգանիզմից դուրս հանելու բնական ճանապարհներից մեկն էլ քրտնարտադրությունն է։ Որպեսզի քրտինքն ավելի ակտիվ արտադրվի, օրգանիզմի ջերմաստիճանը պետք է բարձրանա։ Եթե օրգանիզմը պարբերաբար «տաքանում է», դա բավական վախեցնող նշան է։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am