
Ոչ միայն արքայազն Հարրին դժվարություններ ունի ընտանիքի անդամների հետ հարաբերություններում, այլ նաեւ Մեգան Մարքլը։ Քույրը դատի է տվել դքսուհուն։ Այս մասին հայտնում է Entertainment Tonight-ը։
Կարծես, արքայական զույգի՝ Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցը, հանգիստ չի տալիս Սամանթային: Դատական փաստաթղթերի համաձայն՝ նա դատի է տվել Մեգանին «զրպարտության համար՝ հիմնված իր խորթ քրոջ կողմից համաշխարհային լսարանի առաջ բացահայտ կեղծ ու չարամիտ հայտարարությունների վրա»։ Նա հավելել է, որ արքայազն Հարրիի կինը «հրապարակել եւ տարածել է կեղծ ու չարամիտ պնդումներ» նրա մասին 2020 թվականի «Ազատության որոնումներում. Հարրի ու Մեգան եւ ժամանակակից թագավորական ընտանիքի ստեղծումը» գրքում: Նա նաեւ մեղադրել է Մեգանին իր ընտանիքի հեղինակությունը փչացնելու մեջ։ Իսկ հայտարարությունն այն մասին , որ Մեգանը հոգ է տարել նրա մասին, հերքում է: Այժմ Մեգանի ազգականը 75 հազար դոլարի չափով վնասի փոխհատուցում եւ երդվյալ ատենակալների դատավարություն է խնդրում։