
Գյումրեցի արվեստագետ Արտակ Թադեւոսյանի մասին խոսում են ոչ միայն Հայաստանում, այլեւ դրա սահմաններից դուրս։ Մասնագիտությամբ նկարիչ-քանդակագործը 7 տարի առաջ սկսեց զբաղվել յուրահատուկ զարդերի ստեղծմամբ, որոնց նյութը փամփուշտն է․․․ «Ոչ թե պարկուճն է խնդիրը, այլ՝ այն կիրառողը»,-ասում է Արտակ Թադեւոսյանը, որն արվեստի միջոցով ցանկանում է փոխանցել մահաբեր փամփուշտի հակառակ կողմն ու առաջարկել այն օգտագործել այլ նպատակով՝ ոչ թե մահ բերելու, այլ գեղեցկություն՝ կյանք ստեղծելու համար։
Գյումրեցի արվեստագետը փամփուշտից զարդեր սկսել է պատրաստել 2015 թ-ից։ Հենց այդ շրջանում էլ հիմնել է իր բրենդը՝ HayAr-ը, սակայն, ինչպես ինքն է խոստովանում, չէր էլ կարծում, որ այն, ինչ ստեղծում է, հետաքրքրելու է ոչ միայն տեղացիներին, այլեւ զբոսաշրջիկներին ու աշխարհի ամենահայտնի պարբերականներին ու կայքերին։ Նրան անդրադարձել է ֆրանսիական ու բրիտանական մամուլը, նրա արվեստանոցում հյուրընկալվել է նաեւ ռուսական «Ռոսիա 1» հեռուստաալիքի «По секрету всему свету» հաղորդաշարի անձնակազմը՝ պատմելով հայազգի արվեստագետի անսովոր զարդերի մասին։
Ավելի մանրամասն՝ news.am