
Աշխատանքային այցով Հալեպում գտնվող Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը փետրվարի 8-ին այցելել է Բերիո Հայոց թեմի առաջնորդարան և հանդիպում ունեցել առաջնորդ տեր Մակար եպիսկոպոս Աշգարեանի հետ։ Հաղորդում է դեսպանությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է երկրաշարժից տուժած Հալեպի հայ համյանքի առջև ծառացած խնդիրների հրատապ լուծման առաջնահերթությունները։
Դեսպան Գևորգյանը կարևորել է ստեղծված իրավիճակում հալեպահայ համայնքի բոլոր կառույցների համատեղ համադրված աշխատանքը՝ խնդիրների արդյունավետ լուծման համար։