
Հիմնադրման օրվանից ի վեր, առաջին անգամ Երևանի Մետրոպոլիտենում փոխարինվում են օդափոխության համակարգերը։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից։
Աշխատանքներն իրականացվում են ՀՀ Կառավարության ֆինանսավորմամբ և աջակցությամբ։ Շնորհակալություն եմ հայտնում ստորգետնյա թունելներում իրենց աշխատանքը կատարող բոլոր մասնագետներին: