
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ՀՀ վարչապետի հանձնարարականով կազմակերպել է դեպի երկրաշարժից տուժած Սիրիայի Արաբական Հանրապետություն ավելի քան 30 տոննա օգնության տեղափոխությունը։ Այս մասին հայտնում է ԱԻՆ նախարար Արմեն Փամբուխչյանը։
«Մարդասիրական բեռը ներառել է սնունդ, դեղորայք և բժշկական սարքավորումներ: Այն Սիրիա է ուղարկվելու Երևանի «Էրեբունի» օդանավակայանից, որտեղ հետևել եմ գործընթացին»,- գրել է ԱԻՆ նախարարը։