ԱՄՆ-ում աշակերտին հեռացրել են դպրոցից այն բանից հետո, երբ պարզել են, որ նրա մայրը օգտահաշիվ է վարում OnlyFans-ում, գրում է Independent-ը։
Ֆլորիդայից 31-ամյա Սառա Բլեյքը ասել է, որ իրեն «նվաստացած» է զգում որդու նկատմամբ դպրոցի գործողությունների պատճառով: Բացի այդ, նրա աշխատանքի մասին լուրերը սկսել են տարածվել այլ ծնողների շրջանում: «Մենք անցանք տնային ուսուցման, որպեսզի լրացնենք բաց թողնվածը, և հիմա տղաս սովորում է մեր տան մոտ գտնվող հանրակրթական դպրոցում»,- մեկնաբանել է ամերիկուհին։
Որպես արդարացում՝ Բլեյքը նշել է, որ հայտնիները կարող են կիսամերկ հանդես գալ և գովասանքի արժանանալ, մինչդեռ ոչ ոք չի նվաստացնում նրանց երեխաներին և չեն հեռացնում դպրոցներից։ Բացի այդ, Սառան հայտնվել է Playboy ամսագրի շապիկին և պարբերաբար փոդքասթեր է վարում ամերիկյան ֆուտբոլի մասին։