Հարրի Սթայլսի կոմբինեզոնը բաժանել է սոցիալական ցանցերի իր օգտատերերին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հարրի Սթայլսի կոմբինեզոնը բաժանել է սոցիալական ցանցերի իր օգտատերերին

One Direction-ի նախկին աստղ Հարրի Սթայլսը «Գրեմմի»-ի արարողության ժամանակ ուշադրության կենտրոնում էր ոչ միայն երկու մրցանակների, այլև աչքի ընկնող լուքի համար։

Արարողությանը նա ներկայացել է վառ կոմբինեզոնով, որն ընդգծել է իր մերկ կրծքավանդակն ու դաջվածքները: Սվարովսկու բյուրեղները կենդանացրել են առլեկինի գունագեղ կերպարը և սպիտակ երկարաճիտները։

Չնայած Սայլսի «Գրեմմի»-ի կերպարը մշակել է Egonlab ֆրանսիական նոր ապրանքանիշը, որը հայտնի է իր «անսեռ» իրերով:

Սթայլսի հանդերձանքը սոցիալական ցանցերի օգտատերերին բաժանել է երկու մասի։ Ոմանք նշել են, որ նա կարող է բառացիորեն ամեն ինչ կրել, մյուսներն էլ, թէ,- «Նա կարծես թե մոռացել է իր բաճկոնը»:

Նրան համեմատել են նաև բրիտանական փոփ ամենահայտնի երկու կերպարների՝ Էլթոն Ջոնի եւ Դևիդ Բոուիի հետ:

Կոմբինեզոնները դարձել են Սթայլսի այցեքարտը, որոնք նա պարբերաբար կրել է իր՝ «Love On Tour»-ի ժամանակ: