
Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի հետևանքով Ադըյաման քաղաքում հայ ընտանիքի 4 անդամներ զոհվել են: Գրանցված երկրաշարժի հետևանքով զոհվել են Թուրքիայի քաղաքացիներ, ազգությամբ հայ Ստեփան Իլհանը (Եփրեմյան), նրա կինը և երկու երեխաները։
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ընտանիքի հարազատը։ Աղբյուրի փոխանցմամբ’ ընտանիքի երրորդ զավակը ողջ է մնացել։ Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 14 հազար 351-ի: