Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրապարակել է երկրաշարժի զոհերի և վիրավորների մասին վերջին տվյալները։ Զոհերի թիվը կազմել է 14014, վիրավորվել է 63794։ Այսպիսով՝ Սիրիայում և Թուրքիայում զոհերի ընդհանուր թիվը հասել է 17 հազարի։ Երկրաշարժից ավերվել է 6444 շենք, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
«Այս պահին զոհերի թիվը հասել է 14014-ի, վիրավորվել է 63794 մարդ։ 6444 շենք է ավերվել»,- ասել է Էրդողանը: